Նեֆրիտ-բնական քար
Նեֆրիտ
Նեֆրիտի բուժիչ հատկություններն անվիճելի են: Հենց այդ պատճառով այն ստացել է հունարեն nephros` "երիկամ" անվանումը: Չինացի կայսրերը նեֆրիտից բարձեր էին պատրաստում` կարծելով, որ այն կպահպանի կենսունակությունը և երիտասարդությունը: Բացի այդ, անգամ ամենաշոգ եղանակին նեֆրիտից պատրաստված բարձը զովություն էր ապահովում: Չինացիները մինչև այսօր նեֆրիտի նկատմամբ անտարբեր չեն: Նրանք անվանում են այս քարը "Երկրի և երկնք Քար", "Հավերժական քար", "Հանգստության քար": Կարելի է ասել, որ նրանք պարզապես աստվածացնում են այս քարը:Նեֆրիտի ունիկալությունն այն է, որ երբ նրան հարվածում ես, այն մելոդիկ հնչյուններ է արձակում: Քարերի պարագայում դա հազվագյուտ հատկություն է: Հենց այդ յուրահատկության շնորհիվ էլ Չինաստանում ստեղծել են ունիկալ գործիք, որի անունն է "Կին". դա պատրաստում են նեֆրիտից (այն քսիլոֆոնի պես է աշխատում):

